ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնացված տեսահսկման համակարգի միջոցով պահպանություն

«Քինգ Մարշալ» անվտանգության ծառայությունն իրականացնում է պահպանություն IP տեսախցիկների միջոցով։ Եթե օբյեկտում տեսախցիկն արդեն տեղադրված է,ապա այն ինտերնետի կամ տեղական ցանցի միջոցով միացվում է «Քինգ Մարշալ» կազմակերպության Կենտրոնական Կայանին, իսկ եթե օբյեկտը համալրված չէ տեսախցիկ/ներ/ով, ապա «Քինգ Մարշալ» կազմակերպությունը պայմանագրի հիման վրա, ԱՆՎՃԱՐ, կտեղադրի Ձեր օբյեկտի IP տեսախցիկ/ներ/ը  և կիրականացնի պահպանությունը։

Տեսահսկումը իրականացվում է online ռեժիմով հատուկ համակարգչային (INTELEKT) ծրագրի միջոցով հմուտ օպերատորների կողմից:  Տեսաձայնագրությունների գաղտնիությունն ապահովվում է: Ցանկացած վտանգ նկատելու, տեսախցիկի դիրքի շեղման կամ տեսապատկերի կորստի դեպքում օպերատորն անմիջապես հայտարարում է ՏԱԳՆԱՊ:

Տագնապի դեպքում հատուկ համակարգչային ծրագրի (GPS) ավտոմատացված համակարգի միջոցով մոնիտորի վրա ցույց է տալիս տվյալ օբյեկտին ամենամոտ գտնվող ԱԱԽ-ը,  որն անմիջապես ուղարկվում է դեպքի վայր (անհրաժեշտության դեպքում մի քանի խմբեր): Տեսապատկերի կորստի դեպքում պատվիրատուի համաձայնությանբ նշանակվում է պահակակետ մինչ տեսապատկերի վերականգնումը:

off2