ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ահազանգման համակարգի միջոցով պահպանություն

Ծառայությունն իրականացվում է Կառավարման Կենտրոնի և Արագ Արձագանքման Խմբերի (ԱԱԽ) միջոցով,  որոնք համալրված են  նորագույն տեխնիկայով: Կառավարման կենտրոնը տագնապի ազդանշան է ստանում քաղաքային հեռախոսակապի և/կամ GSM/GPRS բջջային կապի միջոցով։

Արագ  Արձագանքման Խմբերը (ԱԱԽ)՝ վերապատրաստված     անվտանգության ծառայողներով, ապահովված հատուկ միջոցներով և համալրված  պարեկային   մեքենաներով,   պահպանություն են   իրականացնում ՀՀ   տարածքում՝ մշտապես կապի մեջ  լինելով Կառավարման Կենտրոնի հետ և հաշված րոպեների ընթացքում ապահովելով Ձեր օբյեկտի անվտանգությունը:

Եթե Ձեր օբյեկտն ունի ահազանգման համակարգ, ապա այն փոխադրիչի միջոցով միացվում է մեր Կառավարման Կենտրոնին, իսկ եթե ոչ, «Քինգ Մարշալ» կազմակերպությունը պայմանագրի հիման վրա, ԱՆՎՃԱՐ, կտեղադրի Ձեր օբյեկտի ահազանգման համակարգը և կիրականացնի պահպանությունը։

Hirsiz-Alarm-Sistemleri