Ծառայությունն իրականացվում է Կառավարման Կենտրոնի և Արագ Արձագանքման Խմբերի (ԱԱԽ) միջոցով, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով: Կառավարման կենտրոնը տագնապի ազդանշան է ստանում քաղաքային հեռախոսակապի և/կամ GSM/GPRS բջջային կապի միջոցով։
Արագ Արձագանքման Խմբերը (ԱԱԽ)՝ վերապատրաստված անվտանգության ծառայողներով, ապահովված հատուկ միջոցներով և համալրված պարեկային մեքենաներով, պահպանություն են իրականացնում ՀՀ տարածքում՝ մշտապես կապի մեջ լինելով Կառավարման Կենտրոնի հետ և հաշված րոպեների ընթացքում ապահովելով Ձեր օբյեկտի անվտանգությունը:
Եթե Ձեր օբյեկտն ունի ահազանգման համակարգ, ապա այն փոխադրիչի միջոցով միացվում է մեր Կառավարման Կենտրոնին, իսկ եթե ոչ, «Քինգ Մարշալ» կազմակերպությունը պայմանագրի հիման վրա, ԱՆՎՃԱՐ, կտեղադրի Ձեր օբյեկտի ահազանգման համակարգը և կիրականացնի պահպանությունը։